Կամոյի դպրոցում ռումբ չկա

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցից՝ նախկին Կամոյի դպրոցը ռումբի ահազանգ է ստացվել, աշակերտներին տարհանել են։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում։
«Իմ տեղեկություններով՝ աշակերտներին չէին էլ տարհանել»,- ասաց նա։
Լիաննա Թորոսյան