Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբում ահազանգը հնչել է. նոր մանրամասներ

Սանկտ Պետերբուրգի Wildberries պահեստում բռնկված հրդեհի ժամանակ ահազանգ է ստացվել և տարհանում է իրականացվել։ Հայտնել է առցանց շուկան։
Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրը պնդել է, որ հրդեհի ազդանշանն անջատվել է։ ՌԲԿ-ի աղբյուրը տրամադրել է նման տվյալներ:
Wildberries-ի տվյալներով՝ ժամը 07:20-ի դրությամբ պահեստում եղել է 1200 մարդ։ «Հրդեհային ահազանգը միացել է, տարհանում է իրականացվել... Շուշարիի պահեստում բռնկված հրդեհի մարումը շարունակվում է. իրավիճակը վերահսկվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից. Հրդեհի պատճառները պարզվում են»,- հայտնել էր ընկերության մամուլի ծառայությունը։
Wildberries-ը խոստացել է կրկնել հաճախորդների պատվերները, եթե դրանք առկա լինեն, կամ վերադարձնել նրանց գումարը: Ընկերությունը հավելել է, որ պահեստի աշխատողների հետ պայմանագրերը չեն խզվելու։
Պուշկինսկի թաղամասում այսօր հրդեհ էր բռնկվել պահեստում։ Այն տեղայնացվել է 70 հազար քմ տարածքում։ Օպերատիվ ծառայությունները որպես հնարավոր պատճառ նշել էին անսարք լարերը: Wildberries-ի տվյալներով՝ տուժածներ չկան։
Պետերբուրգի շինարարության վերահսկողության և փորձաքննության պետական ծառայությունը հայտարարել է, որ պահեստը գործել է ապօրինի, քանի որ այն շահագործման հանձնելու թույլտվություն չի ստացել։ Ապահովագրողները նախապես գնահատել են արտակարգ իրավիճակի վնասը 10 միլիարդ ռուբլի (մոտ 114 միլիոն դոլար):