Ի՞նչ է անում ՄԻՊ-ը՝ երեք նոր գերիների վերադարձի մասով
Վագիֆ Խաչատրյանի հետ կապված մենք հաղորդագրություն այսօր առավոտյան էլ ենք տարածել։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ Խաչատրյանի հիմնարար իրավունքները խախտված են, և ՄԻ տեսանկյունից խախտումները պարզ են։
«Ինքը մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ էր։ Եվ նա զինվորական ծառայության է անցել ավելի ուշ, քան իրեն մեղսագրվող արարքն է։ Մյուս երկու անձանց դեպքում ևս մենք մեր իրավասության շրջանակում քայլեր անում ենք»,- ասաց ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։