Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը հրաժարական է տվել

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այսօր աշխատանքից ազատել է նաև ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգին։