Սահմանագոտու ուսուցիչները նեղացել են փոխնախարար Ժաննա Անդրեասյանից

Սահմանամերձ որոշ դպրոցների ուսուցիչներ դժգոհ են, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության մյուս պաշտոնյաները լինելով իրենց դպրոցում՝ չեն այցելել դպրոցի ուսուցչանոց, որպեսզի գոնե բարեւեն, բարոյապես սատարեն, քաջալերեն սահմանի եզրին, պատերազմական վտանգի պայմաններում ապրող, աշխատող մանկավարժներին, ովքեր ցածր աշխատավարձ ստանալով՝ հավատարիմ են ուսուցչի կոչմանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Մարտի 31-ից ապրիլի 1-ը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի(ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը երկօրյա այց են կատարել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշիչը փորձարկվում է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաեւ Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ընդհանուր գործընթացը։
Աշխատանքային խումբն նշված դասարաններում իրականացրել է դասալսումներ, ստուգելու համար, թե թե ուսուցիչը դասապրոցեսի ընթացքում ինչպես է կիրառում նոր հանրակրթության պետական չափորոշիչը,հանդիպումներ են կայացել ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների, ուսուցիչների հետ։
Սահմանամերձ որոշ դպրոցների ուսուցիչներ դժգոհ են, որ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության մյուս պաշտոնյաները լինելով իրենց դպրոցում՝ չեն այցելել դպրոցի ուսուցչանոց, որպեսզի գոնե բարեւեն, բարոյապես սատարեն, քաջալերեն սահմանի եզրին, պատերազմական վտանգի պայմաններում ապրող, աշխատող մանկավարժներին, ովքեր ցածր աշխատավարձ ստանալով՝ հավատարիմ են ուսուցչի կոչմանը»,-գրել է նա։