Ժողովուրդ ջան, մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք․ Արթուր Վանեցյան

Մենք ամեն օր այսպես շատանալու ենք, բոլորս իրար հետ մեկ նպատակ ունենք, այն արդար է ու ճիշտ՝ մեր նպատակն է` ունենալ հզոր հայրենիք, ունենալ հզոր Արցախ, հզոր Հայաստան և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց Արթուր Վանեցյանը։

«Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել, որևէ մեկը չի կարող մեզնից խլել մեր հայրենիքն ու երկիրը, մենք չենք կարող դա թույլ տալ։ Այն մարդիկ, որ այստեղ են և ամեն օր գալիս են՝ վաղը, մյուս օրը ավելանալու են։ Ժողովուրդ ջան, եկե՛ք, բոլորս մի բռունցք դառնանք ու բոլորս իրար հետ ասենք՝ մենք թշնամուն զիջելու հայրենիք չունենք»,- նշեց նա։

Վանեցյանը նկատեց, որ Հայաստանը, Արցախը, հայ ազգը ոտքի է կանգնել։ Նա ևս մեկ անգամ հնչեցրեց վերջին օրերի կարգախոսը՝ «Հայաստա՛ն, ոտքի՛, Արցա՛խ, ոտքի՛, հայ ա՛զգ, ոտքի՛»։

«Ամեն ինչ լավ է լինելու, մնաց մի քանի օր»,- հայտարարեց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում