Հանրությունը դասեր չի քաղել․ մեր տղերքը կռվեցին հանուն հայրենիքի, բա էդ հայրենիքն ինչի՞ են ծախում․ զոհված զինծառայողի մայր

Ի՞նչ խաղաղություն, երբ սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանում հարյուրավոր զոհեր ունեցանք։ Հանուն ինչի՞ զոհվեցին, Աննա Հակոբյանի ասած՝ հանուն ոչինչի՞, որ այսօր կապիտուլյացիայի թուղթ ստորագրե՞ն, բա էսքան տղերքն ինչի՞ զոհվեցին։ Մեր տղերքը կռվեցին հանուն երկրի, հանուն հայրենիքի, բա էդ հայրենիքն ինչի՞ են էսօր ծախում։

Այս մասին այսօր Եռաբլուրում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը։

«Ոչինչ չունենք այսօր. ապաստարաններ ենք պատրաստում, վախի մթնոլորտում են մարդիկ ապրում, մտածում են՝ վաղն արդեն Երևանի վրա են հարձակվելու։ Ես ոչինչ չունեմ կորցնելու, թաքնվելով հարց չենք լուծելու։ Հանրությունը դասեր չի քաղել, ու այսօր շարունակում է վիրավորելով իրար սահման ուղարկել, ամեն մեկդ վեր կացեք ու գնացեք սահման: Ծնողը պատրաստ է սահման գնալ, եթե մեր տղերքը թուրքից չեն վախեցել, մենք էլ չենք վախենալու»,-ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում․