ՔՊ-ական Արեն Մկրտչյանը «դրախտ» է կառուցելու Ալավերդիի բնակիչների համար

ՔՊ-ական Արեն Մկրտչյանը «դրախտ» է կառուցելու Ալավերդիի բնակիչների համար

«Ալավերդին ֆանտաստիկ է․ պետք է խնամել այն, քանի որ խնամքի կարիք ունի»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ալավերդի համայնքի ղեկավարի թեկնածու Արեն Մկրտչյանը:

Հայաստանն ու Արցախը հայաթափող, Եռաբլուրի տարածքն եռապատկող ու կյանքը վայելող ՔՊ-ականները կրկին ցանկանում են ՀՀ քաղաքացիների քվեն՝այս անգամ Ալավերդիում, նախկին լրագրող, քաղաքականության հետ ընդհանապես ոչ մի առնչություն չունեցած և Փաշինյանի հետ քայլելու արդյունքում ԱԺ պատգամավոր դարձած Արեն Մկրտչյանը: ՔՊ-ական Արեն Մկրտչյանը 2018թ.-ից մինչև այսօր ոչինչ չի արել Ալավերդիի համար՝ոչ մի ներդրում, ոչ մի նոր բացված աշխատատեղ: Ալավերդին ունի հազարավոր խնդիրներ՝սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլն, մեծ է արտագաղթն ոչ միայն Ալավերդիից, այլ նաև ողջ Լոռիից:

ԱԺ-ում բազմած և իշխանությունը վայելող Արեն Մկրտչյանն այժմ փորձելու է ալավերդցիներին համոզել, որ ՔՊ-ն «դրախտ» է կառուցելու Ալավերդիում, ինչն իհարկե հերթակն սուտ խոստումն է լինելու:

Եթե Ալավերդիի բնակիչները ձայն տան ՔՊ-ականին, ապա ապագայում չպետք է բողոքեն, որ վատ են ապրում, զոհվում են սահմանին կամ արտագաղթում են հայրենիքից՝աղքատության պատճառով:

Վահրամ Բագրատյան