Մանվել Խնձրցյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելին և նվաճել բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին, ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթել է մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնել թուրք Մուհամադ Կարավուսին։ Կիաեզրափակիչում մեր մարզիկը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովին։