Կանանց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Կիպրոսի ընտրանուն

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 6-ին ընկերական հանդիպում է անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ: Մեր հավաքականը պարտվել է 0:6 հաշվով:
Կիպրոսի հավաքականի կազմում 4 գոլի հեղինակ է դարձել Ֆրեդան, մեկական անգամ աչքի են ընկել Խրիսոստոմուն և Արիստոդիմուն։
Նշենք, որ հանդիպումը կայացել Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում:
ՀՀ հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.
1. Արմինե Հարությունյան (16. Էլլա դե Կրույֆ), 3. Նատաշա Ժամգոչյան (15. Անյուտա Գալստյան), 5. Լիանա Ղազարյան, 6. Աննա Դալլաքյան (21. Անի Սաֆարյան) (8. Կարինե Եղյան), 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան (17. Մանե Ներսեսյան), 14. Կլաուդիա Չոլակյան, 18. Մարինե Կարապետյան, 20. Լարա Կազանչյան, 22. Անի Ղուկասյան:
Պահեստայիններ՝ 12. Մարիամ Նալբանդյան, 2. Հասմիկ Գրիգորյան, 4. Մարիա Սախինովա, 13. Թահլիա Ոսկանյան: