Վթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա զինվորականը Nissan Teana-ով բախվել է հաղաթմբերին, վիրավոր կա 

Վթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա զինվորականը Nissan Teana-ով բախվել է հաղաթմբերին, վիրավոր կա 

Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Մարատ Թ․-ն իր վարած Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան M16 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 1 հոգի  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը զինվորական է։