Ղրիմի կամրջի վրա միջադեպի հետևանքով մահացած զույգը ճանապարհորդում էր դեպի ծով․ մանրամասներ՝ դեպքից

Ղրիմի կամրջի վրա միջադեպի հետևանքով մահացած զույգը ճանապարհորդում էր դեպի ծով․ մանրամասներ՝ դեպքից

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության հետևանքով մահացած ամուսնական զույգը հարազատների հետ ճանապարհորդում էր դեպի ծով․ գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Միջադեպի ժամանակ ընտանիքի «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ջարդուփշուր է եղել. դեպքի վայրից կադրերը արագորեն տարածվել են համացանցում։ 14-ամյա աղջիկը հրաշքով փրկվել է․ նա նստած է եղել հետևի նստատեղին, ամրագոտին ամրացված չի եղել, ինչի պատճառով էլ աղջիկը ողջ մարմնով թռել է դիմապակու մեջ։ Մինչ շտապօգնության մեքենան շարժվում էր դեպի վայր, ականատեսները հանգստացրել են նրան և խնդրել չշարժվել՝ իրեն չվնասելու համար։

«Hyundai»-ի հետևից մեկ այլ մեքենա էր գնում, որի մեջ ընտանիքի կնոջ քույրն էր ամուսնու և երեխայի հետ։ Վթարը տեղի է ունեցել հենց նրանց աչքի առաջ։

Այժմ աղջկան ուղղաթիռով տեղափոխել են մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է ծանր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ