Տամբովի գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի

Եվս մեկ մարդ է մահացել Տամբովի մարզի Կոտովսկի վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով․ այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։
«Հինգերորդ աշխատողը մահացել է հիվանդանոցում»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին։
Բոլոր մահացածները տղամարդիկ են՝ կազմակերպության աշխատակիցներ, որոնք շենքում վերանորոգման աշխատանքներ են իրականացրել։
Ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի մասին, որին հաջորդել է հրդեհը, օպերատիվ ծառայությունները տեղեկություն են ստացել ժամը 14:10-ին։ ԱԻՆ մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է ժամը 14:17-ին 1 քառ. մ.
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։