«Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը (տեսանյութեր)

«Մելիքբեկյան, հեռացիր». լարված մթնոլորտ Հանրապետական ստադիոնում, տեղում էր ոստիկանապետը (տեսանյութեր)

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Վրաստանի հավաքականին։

33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին։

37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։

Գեորգի  Միկաուտաձեն էլ դուբլի հեղինակ դարձավ 59-րդ րոպեին՝ 0-3։

Խաղի  վերջնամասում հայ երկրպագուները վանկարկում են «Հեռացի՛ր»՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Տեսանյութերն՝ այստեղ