Կառավարության օրակարգը՝ չզեկուցվող, կամ՝ Փաշինյանի քիմքին հաճո

Կառավարության օրակարգը՝ չզեկուցվող, կամ՝ Փաշինյանի քիմքին հաճո

Կառավարության վաղվա նիստի օրակարգում այս պահի դրությամբ 37 հարց կա։ Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am հարթակից։

Կրթությունից մինչև առողջապահություն, նախորդ տարիներին ընդունված որոշումներում փոփոխություններից մինչև բյուջեի վերաբաշխում․ բոլոր հարցերը չզեկուցվող են։

Թեև Փաշինյանի իշխանությունից ի վեր սա նորմալ պրակտիկա է, այսինքն՝ գործադիրն այլևս խնդիր չունի հաշվետու լինելու երեք միլիոն վարչապետներից և ոչ մեկին, այնուամենայնիվ, այսպիսի դեպքեր գրեթե չեն լինում` երեք տասնյակից ավելի հարց ու բոլորը չզեկուցվող։

Մինչև վաղը, ըստ էության, օրակարգը կթարմացվի, գոնե մեկ-երկու փոքր հարց կթողնեն զեկուցվող փաթեթում, որ երևա՝ «գործ են անում»։ Կամ էլ, հենց այսպես, չզեկուցվող հարցերի փաթեթը կընդունեն, դա էլ, երևի, ըստ Փաշինյանի ճաշակի ու հայեցողության։

Նարե Գնունի