Բժիշկ Մյասնիկովն ասել է, թե որ ապուրն է առողջարար

Ընդհանրապես ընդունված է, որ ապուրը ցանկացած ամենօրյա ճաշացանկի էական մասն է։ Բայց ոչ բոլորն են առողջարար, ասել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։
«Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հեղինակային հաղորդման եթերում սրտաբանը նշել է, որ, օրինակ, բրոկկոլիի խյուսով ապուրը շատ ավելի օգտակար է, քան սնկով ապուրը, որին ավելացնում են կարտոֆիլը։
Բժիշկը սոլյանկայում ընդհանրապես օգուտ չի տեսել։ Բայց թրթնջուկի ապուրի մեջ վիտամինները հիանալի պահպանվում են։ Բացի C վիտամինից, որը քայքայվում է եփելու ժամանակ։
«Ճիշտ» ապուրի մեջ չպետք է շատ աղ լինի, ճարպ չպետք է լինի, արգանակ չլինի։ Իդեալական տարբերակը աղացած բանջարեղենն է»,- նշել է բժիշկը։