Փաշինյանը կարող է խոսել միայն իր ննջարանը հյուրասենյակի հետ կապող միջանցքի մասին

Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը դրսի լսարանի համար կրկին «ռազմահայրենասիրություն» է խաղում, իսկ հետ վերադառնալով Հայաստան՝ կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն ու «կիրթ» Ալիևին աշխատում է չբարկացնել:
ՔՊ-ի առաջնորդը նշում է, որ ՀՀ-ն միջանցք չի տրամադրելու Ադրբեջանին, սակայն Փաշինյանը ՀՀ-ում վաղուց ոչինչ չի որոշում, նրա փոխարեն միջանցքի հարցը որոշվում է Անկարայում, Բաքվում և որոշ գերտերությունների մայրաքաղաքներում:
Եթե գերտերությունները որոշեն միջանցք տրամադրել Ադրբեջանին, ապա Փաշինյանը դեմքի նույն արտահայությամբ հայտարարելու է, որ ինքը չի ասել, որ միջանցք չեն տալու, իսկ միջանցք ասելով ` նա նկատի է ունեցել իր կառավարական առանձնատան միջանցքը, որը կապում է հյուրասենյակը ննջարանի հետ:
ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր կառավարում է Հայաստանը մեդիամանիպուլյացիաներով՝ ֆեյքերով ներկայացնում է մի իրականություն, որն 180 աստիճանով տարբերվում է իրական գործընթացներից:
ՔՊ-ն 44 օր պնդում էր, որ հայկական կողմը պատերազմում հաղթում է, իսկ նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց հայակործան կապիտուլյացիոն փաստաթուղթը:
Վահրամ Բագրատյան