Սեռական անհամատեղելիություն. երբ չկա ցանկություն

Զուգընկերների միջեւ ցանկացած տեսակի հոգեբանական, հուզական եւ ֆիզիկական անբավարարություն, որը սեռական ներդաշնակության խաթարման պատճառ է հանդիսանում, համարվում է սեռական աններդաշնակություն: Այլ կերպ ասած` սեռական աններդաշնակությունն ամուսինների ինտիմ հարաբերություններում անհամաձայնություններն են:
Սեռական աններդաշնակությունը դրսեւորվում է սեռական պահանջի նվազմամբ, պակասում է տվյալ զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը, ինչպես նաեւ տղամարդկանց մոտ առաջանում է էրեկցիայի խանգարում, կանանց մոտ` սեռական ցանկության բացակայություն, նվազում է օրգազմ ապրելու հաճախականությունը կամ ընդհանրապես բացակայում է այն»։
Հաճախ սեռական աններդաշնակության պատճառը կնոջ եւ տղամարդու անձնային-հոգեբանական հատկանիշների անհամապատասխանությունն է, որը դրսեւորվում է այն դեպքում, երբ տարբեր են ամուսնական զույգի անձնային առանձնահատկությունները։
Սեռական կյանքը կարգավորելու համար կարեւոր է հասկանալ` իսկապես զույգի մոտ սեռական խառնվածքի տարբերություն կա, թե դրա հետեւում հոգեբանական պատճառներ են: