Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ ցույց տալով 300 կգ արդյունք։ Նա նվաճեց նաև երկու փոքր բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Աշոտ Մարգարյանը բարձրացրեց 137 կգ, հրում վարժությունում՝ 163 կգ։