Այս իշխանությունները ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, պետք է մեկուսացնենք․ Վարդանյան

Այս իշխանությունները ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, պետք է մեկուսացնենք․ Վարդանյան

Սա մուտանտների իշխանություն է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ այժմ մենք ժողովրդավարության գագաթնակետում ենք, քանի որ միակուսակցական համակարգով թե՛ ԲԴԽ անդամներ ու նախագահ են ընտրվում, թե՛՝ ԿԸՀ նախագահ։

«Այդ իշխանությունն արդեն ախտահարում է նաև հանրությանը։ Լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել կամ՝ հեռացնել։ Այլապես պետական, ազգային բոլոր ինստիտուտները ոչնչացվելու են։ Սրանց վարքը որոշում են մեր հակառակորդները՝ ողորմելի են, արժանապատվությունի զուրկ, ամեն օր կարծիք փոխող, ստախոս ու թուլակամ»,- նշեց նա։

Վարդանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը մի հայտարարությամբ կարող է Ադրբեջանը կազմաքանդել, բայց հակառակն է ստացվել՝ Ալիևը մինչև վերջ ստորացնում է նրան, նվաստացնում է, իսկ ինքը մի ծպտուն անգամ չի հանում։