80 տարի առաջ տարած հաղթանակը մեր ներկայի ու ապագայի համար էր (ֆոտոշարք) 

80 տարի առաջ տարած հաղթանակը մեր ներկայի ու ապագայի համար էր (ֆոտոշարք) 

Մի քանի ամսից նշվելու է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը:

Օրերս Երևանում՝ «Եվրասիա» կազմակերպության աջակցությամբ, կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Ձեռագրերը չեն այրվում, Նյուրնբերգյան դատավարությունները չեն չեղարկվել» թեմայով («Рукописи не горят, Нюрнбергский процесс никто не отменял»): Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը,  ՌԴ դեապանատան ներկայացուցիչներ՝ ՌԴ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Նովիկովը, մշակույթի հարցերով կցորդ Ելենա Միյան, ինչպես նաև փորձագետներ և այլք:

Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ վետերաններին, զուգահեռներ անցկացվեցին Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական փաստերի խեղաթյուրման և մեր օրերի իրադարձությունների միջև, թե ինչպես է անդրադառնաում պատմության դասերը չկերտելը մեր ներկայի և ապագայի վրա: Անդրադարձ կատարվեց նաև Երկրորդ աշխարահամարտում հայերի մասնակցությանը, ֆաշիզմի դեմ պայքարում հայերի, ԽՍՀՄ ժողովուրդների մասնակցության կարևորությանը և նրան, թե ինչո՞ւ են այսօր այս փաստերը հետևողականորեն նսեմացվում ու խեղաթյուրվում: Բանախոսները ուղիղ համեմատականներ անցկացրեցին ավելի քան 80 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ու մերօրյա իրողությունների միջև:

Նշենք, որ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում ֆաշիստները նպատակ ունեին ոչնչացնել խորհրդային պետությունը, «գերմանացնել»  բնակչությանը։ ԽՍՀՄ համար Հայրենական մեծ պատերազմը պատերազմ էր հանուն հայրենիքի ապագայի և սերունդների բարգավաճման: Հաղթանակը նշվում է արդեն 80 տարի, բոլորս երախտապարտ ենք մեր պապերին այսօր մեր հողում ապրելու հնարավորություն ընձեռելու համար, որը վաստակվեց միլիոնավոր կյանքերի գնով: