Նույնականացած ռազմագերու հիմնարար իրավունքերի պաշտպանության համար դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել։ Այս մասին Mediahub.am- ին փոխանցեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Վերջինիս հիշեցրեց, որ համացանցում ակտիվորեն տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է ,որ վիրավորում ստացած զինվորականը գերեվարվել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմի։
«Նրա իրավունքների պաշտպանության նպատակով մենք Եվրոպական դատարան արդեն դիմում ենք ներկայացրել»,-փոխանցեց նա։
Սամվելյանի խոսքով` Եվրոպական դատարան ներկայացված դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց. «Ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»։ Մնացյալ մանրամասները վաղը կլինեն»,-ամփոփեց Սամվելյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: