ԹԵՍՏ. Միայն նկարով կճանաչե՞ք սիրված դերասաններին

ԹԵՍՏ. Միայն նկարով կճանաչե՞ք սիրված դերասաններին

Արմեն Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից մինչև 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետության դասեր է տվել ՎԳԻԿ-ում (ռուս.՝ ВГИК - Всероссийский государственный институт кинематографии)։ 1996 թվականին իր կուրսի հիմքով ստեղծում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչմանը և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։