99-% ճշգրտությամբ թեստ․ իմացի՛ր ճշմարտությունը քո մասին նախաբազկի միջոցով

Հոգեբաններն ապացուցել են մարդու ձեռքի չափի և բնավորության միջև կապը։ Ցանկանու՞մ եք իմանալ ճշմարտությունը ձեր մասին ապա անցեք այս թեստը։
Ի՞նչ պետք է անենք։
Դուք պետք է որոշեք, թե ինչ չափի է ձեր նախաբազուկը` մեծ, միջին թե՞ փոքր: Դա անելու համար ձեռքի միջնամատը դրեք դաստակի կենտրոնում, իսկ բութ մատը արմունկին։
Եթե ստացվեց, ուրեմն մեծ նախաբազուկ ունեք
Եթե մինչև արմունկ մնում է 1-2 սմ ապա միջին նախաբազուկ
Եթե մինչև արմունկ մնում է ավելի քան 3 սմ ապա փոքր նախաբազուկ
Թեստի արդյունքը ստորև
Մեծ նախաբազուկ
Դուք մեծ սրտով մարդ եք։ Բարի, համակրելի, կարեկից և բարեհամբույր: Դու հաստատ նրանցից չես, ովքեր նպատակին հասնելու համար գլխի վրայով են անցնում։ Մարդկային զգացմունքները ձեզ համար առաջնային են։
Խոցելի ե՛ք․ Ձեզ վիրավորելը հեշտ է, հատկապես, եթե վիրավորողը հարազատ մարդ է։ Բայց դուք նախընտրում եք մոռանալ բոլոր վատ բաները և ներել մարդկանց։
Խորամանկ և խոհեմ մարդ ե՛ք։
Մարդիկ Ձեզ համարում են պատասխանատու և ճշտապահ։
Ձեզ վրա կարող են հույս դնել։
Միջին նախաբազուկ
Ձեր գլխավոր ուժեղ կողմը հուզական կայունությունն է։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր գիտեն, թե ինչպես կառավարել իրենց։ Ձեր իրական զգացմունքները ցույց եք տալիս միայն ամենամոտ մարդկանց։ Այդ պատճառով որոշ մարդիկ քեզ ընդհանրապես չեն ճանաչում։ Նրանց համար դուք առեղծված եք:
Միշտ զգույշ եք արտահայտություններում և շատ նրբանկատ։ Համեստ, հանգիստ մարդ եք, ով սովոր չէ իզուր էներգիա վատնել։ Ձեր զսպվածությունը զգացմունքներում խանգարում է ձեզ զգալ կյանքի լիարժեքությունը:
Սիրում եք երազել։
Փոքր նախաբազուկ
Դուք վճռական և ուժեղ կամքի տեր մարդ եք, ով լավ է հասկանում, թե ինչ է ուզում կյանքից։ Շրջապատողները հիանում են ձեր էներգիայով։ Դուք նրանցից եք, ով կարող է մոտիվացնել, մի խոսքով դրդող եք։
Ցավոք սրտի հուզականությունը ձեզ մոտ հաճախ է վերածվում դեպրեսիայի։ Փորձե՛ք կառավարել Ձեր հույզերը իրական կյանքը զգալու համար։