Այս պահին հասարակությունը տեսնում է մեկ բան՝ անվտանգային համակարգի փլուզում․ Աբրահամյան
Զինված ուժերի բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ինչ-որ ողբերգություն է տեղի ունենում, կամ Հայաստանում ու Արցախում կորուստների նոր ֆոն է սկսվում։
Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ զինված ուժերին բարեփոխումներ անհրաժեշտ են հետպատերազմյան ժամանակահատվածում վերականգնվելու, համալրվելու և երկրի անվտանգությունը պատշաճ ապահովելու համար։
«Զինված ուժերում տեղի ունեցող ցանկացած միջադեպ՝ միջանձնայինից մինչև դիրքային կորուստներ, ստուգատես են երկրի անվտանգության համար՝ հասկանալու, թե տեղի ունեցող փոփոխությունները բարեփոխում են, թե հերթական տապալման դրսևորում»,- նշեց նա։
Ըստ Աբրահամյանի՝ այս պահին հասարակությունը տեսնում է մեկ բան՝ անվտանգային համակարգի փլուզում, և սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխում է այս ուժը։
Մանրամասները՝ տեսանյութում։