Արթուր Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին ու դուրս եկավ եզրափակիչ։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը երկրորդ գոտեմարտում 7:4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաշ Լեւայիին։

Մեկնարկում նա 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին: