«Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած Ռուսաստանին»․ Շարմազանով

«Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած Ռուսաստանին»․ Շարմազանով

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։

Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել է նաև Հայաստանը՝ կողմ քվեարկելով դրա ընդունմանը։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, արձագանքելով այս փաստին, նշել է․ «Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին»։

«Բա ասում էիք ՝« Никол- не предатель». դե, հիմա վայելեք ձեր Նիկոլին։

Նիկոլը մի քանի ամիս առաջ «տպավորված էր Պուտինի կողմից խնդիրներին արձագանքելու օպերատիվությամբ», իսկ այսօր նրա ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկում է ՌԴ-ի նկատմամբ «ագրեսոր» ձևակերպման  օգտին։

Բա որ ՌԴ-ն «ագրեսոր» է, դու ի՞նչ գործ ունեիր Մոսկվայում, Վլադիվիստոկում ու Սոչիում, երբ ՌԴ-ին ու Պուտինին «սպասիբո»- ներ էիր ասում։

Բա  ագրեսորին «սպասիբո՞» են ասում, Նիկոլ։

Քիչ ես անու , ՌԴ-ին երևի հասնում է։ Թե բա ՝ «он- не предатель»:

Դե, վայելեք հիմա ձեր Նիկոլի քվեարկության արդյունքները։

Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած ՌԴ-ին։

Սա է Նիկոլի պատասխանը նոյեմբերի 9-ից հետո իրեն պահած ռուսների հանդեպ։

Երևի արդար է։

Բայց հերթական անգամ «բորշչը» սարքեց Նիկոլը, տակը կմնա ժողիվուրդը»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։