Կարող է հանգեցնել շաքարախտի և ինսուլտի. բժիշկ Մյասնիկովը զգուշացնում է սննդի մեջ թաքնված շաքարի ռիսկերի մասին

Ժամանակակից աշխարհում շաքարի սպառումն աճել է երեք անգամ։ Չնայած այս մթերքն անհրաժեշտ է օրգանիզմին՝ օրական նորման մոտ 6 կտորն է, մենք հաճախ այն գերազանցում ենք սննդամթերքի մեջ թաքնված շաքարի պատճառով։ Ինչպե՞ս վարվել սրա հետ: Այս մասին բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է «Россия» հեռուստաալիքի իր հաղորդման մեջ։
Մասնագետի խոսքով՝ գրեթե ցանկացած խոհարարական մթերք՝ լինի դա հաց, թե այլ մթերք, պարունակում է մեծ քանակությամբ շաքար, շաքարի փոխարինիչներ և աղ։ Դրանց ավելցուկը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի և ինսուլտի:
Բժիշկը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ տնային ուտեստներին և խուսափել խանութների պատրաստի ուտեստներից։
«Ցանկացած սենդվիչ նրբերշիկով պարունակում է չորս կտոր շաքար»,- զգուշացրել է բժիշկը։
Մյասնիկովը նաև նշել է, որ մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող շաքարն օրգանիզմը տարբեր կերպ է ներծծում. այն չի հրահրում շաքարախտ, բայց կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում առաջացնել։