Հերիք չի տարավ էրեխու գլուխը կերավ, հիմա էլ չի ուզում լսի ծնողին. մայրը՝ Փաշինյանին

Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու մինչ օրս անհետ կորած են համարվում, դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Մեկ շաբաթ առաջ էլ նրանք փակել էին պողոտան, այն ժամանակ իրենց խոստացան, որ Փաշինյանը նրանց կընդունի, բայց մինչ օրս հանդիպում տեղի չի ունեցել: Ծնողները այսօր առավոտյան փակել են պողոտան, թեև հույս չունեն, որ նրանց խոստացված հանդիպումը տեղի կունենա:

Ասում են՝ երեք տարի է խաբում են, գնդակի պես այստեղից-այնտեղ ուղարկում:

"Ծնողին սե՞նց են հարգում: Հերիք չի տարավ էրեխու գլուխը կերավ, հիմա էլ չի ուզում լսի ծնողին",- նեղսրտեց մայրերից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում