Բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները չեն ստանա նոյեմբերի և դեկտեմբերի 50,000-ական դրամները

Բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները չեն ստանա նոյեմբերի և դեկտեմբերի 50,000-ական դրամները

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կստանան 50,000-ական դրամ, առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա նշել է, որ բացառություն կլինեն նրանք, որոնց բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ:

«Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան հասանելիք 50,000-ական դրամները»,- ասել է փոխվարչապետը։

Նա հավելել է, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ, որոնք առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն, հունվարից սկսած այս աջակցության կարիքը չեն ունենա։