«Էմոցիաներս օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար». ինչու էր լուռ Բրյունետը (լուսանկարներ)

Տեւական լռությունից հետո Բրյունետն իր սոցիալական ցանցերում կիսվել է նոր հրապարակմամբ․
«Վերջին 6 ամիսներն ինձ համար, առնվազն, մեծ փոփոխություն էին։ Ինչպիսի ճանապարհորդություն եւ փորձ․․․ «Եվրատեսիլը» մեծ բան էր, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ բոլորիդ՝ այն մեծ սիրո համար, որը կիսեցիք ինձ հետ։ Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր՝ եզակի բան ստեղծելու համար, որով շուտով կկիսվեմ նաեւ ձեզ հետ»,- գրել է նա, կից հրապարակելով լուսանկարներ։