Թուրքիան նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ. Զախարովան արձագանքել է Էրդողանին

Թուրքիան նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ. Զախարովան արձագանքել է Էրդողանին

Թուրքիան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Էրդողանի՝ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ժամկետների վերաբերյալ հայտարարությունը․

«Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում։ Նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմին աջակցելն է և հաշվի առնելով տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը՝ ակտիվությունն էլ ավելի պահանջված է»։

Զախարովան վստահեցրել է՝ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է նաև Թուրքիայի շահերից։