Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսված հանդիպումը․ Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսված հանդիպումը․ Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում: Հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում», նշել է նա։

Զախարովան հավելել է, որ այս հարցերը նույնպես Պուտինի և Փաշինյանի այսօրվա բանակցությունների օրակարգում են։