Մակրոնն ու Զելենսկին քննարկել են պատերազմի ավարտի հեռանկարները

Մակրոնն ու Զելենսկին քննարկել են պատերազմի ավարտի հեռանկարները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարները: Այս մասին հայտնուշ է УНИАН լրատվամիջոցը:

Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային և ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ ավելին անել եվրոպացի գործընկերների հետ։

Երկու երկրների նախագահները քննարկել են ճգնաժամից դուրս գալու հավանական տարբերակները։

Զելենսկին իր տեսաուղերձում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը.

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ մեր փոխգործակցության, խաղաղության հասնելու որոնումների մասին՝ մեր տարածքների ազատագրման, մեր մարդկանց փրկության համար։ Համոզված եմ՝ դուք հասկանում եք, որ բանակցությունները հեշտ չեն, բայց դրանք անհրաժեշտ են, որովհետեւ խոսքը կյանքի մասին է։ Ուկրաինան միշտ խաղաղ լուծում է փնտրել, մանավանդ որ մենք այժմ շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ, որովհետեւ մենք հաշվում ենք յուրաքանչյուր սպանվածին, որովհետեւ մեզ համար նշանակություն ունի յուրաքանչյուր քանդված ընտանիքը, յուրաքանչյուր ավերված տունը, որովհետեւ մենք ուկրաինացիներ ենք, եւ մեզ համար մարդն անգնահատելի է»,- ասել է նա։