Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման տարածքային ամբողջականության, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից

Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման տարածքային ամբողջականության, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ անկայուն, Լեռնային Ղարաբաղում՝ գնալով սրվող հումանիտար իրավիճակով», - Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ստատուս- քվոն չի կարող շարունակվել, պետք է ի բարօրություն մարդկանց՝ երկարաժամկետ լուծման հանգել։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից։ Ընդ որում, այս սկզբունքները հավասարազոր են»,- հայտարարեց Օլաֆ Շոլցը։

Նա կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:

Խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, Շոլցը նշեց, որ պետք է ընդհանուր անվտանգությունը տարածաշրջանում բարելավել։

 «Մենք մանրամասն խոսեցինք այդ հարցի մասին: Ուրախ եմ, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը մասնակցում է, միջնորդում է, մենք նույնպես մեր ջանքերն ենք ներդնում և մեր դերը ունենք: Այս ծանր իրավիճակում իմ գործընկերոջ առաջնորդությունն իսկապես դժվար է»: