Նավթի համաշխարհային գները թեթեւակի բարձրանում են

Նավթի համաշխարհային գները թեթեւակի բարձրանում են

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան թեթեւակի բարձրանում են՝ շուկայում պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցության անորոշության պատճառով, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրանում է 0,64 տոկոսով՝ մեկ բարելը 92,21 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,7 տոկոսով՝ 85,11 դոլար։