Արման Թովմասյանը, Դավիթ Վեքիլյանը և Արման Կուրեխյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորներ

Արման Թովմասյանը, Դավիթ Վեքիլյանը և Արման Կուրեխյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորներ

Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: