Մեր նպատակն է այս իշխանություններին զրկել իշխանությունից․ Աճեմյան

Առհասարակ ընդդիմությունը այդքան էլ տեղում չէ, ակտիվ չէ, բայց ինչ վերաբերվում է Հանրապետական կուսակցությանը, մենք առաջին օրվանից պայքարել ենք և պիտի պայքարենք։ Այս մասին այսօր ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։ 

«Պիտի պայքարենք, որ կարողանանք հասնել մեր նպատակին։ Մեր նպատակն է զրկել այս իշխանություններին իշխանությունից՝ պետությունը և երկիրը փրկելու համար»,- ասաց Կարինե Աճեմյանը։