Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Ալմաթիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:
Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:
Նա Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: