Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվել է

Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվել է

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցի քննությունը։