Դաղստանում կինը հաշվեհարդար է տեսել որդուն վիրավորած երեխայի հետ (տեսանյութ)

Դաղստանի Հանրապետությունում կինը ծեծել է իր որդուն վիրավորած երեխային. հայտնում են տելեգրամյան ալիքները։
Կինը հաշվեհարդար է տեսել դպրոցական երեխայի հետ՝ շենքի մուտքի մոտ, որտեղ տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է կինն այլ երեխաների դիմաց հարվածում իր որդուն վիրավորած երեխային։ Նա բղավում է տղայի վրա, այնուհետև պարտադրում՝ ծնկի գա, ապտակում է նրա դեմքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնում, ապա փորձում ձեռքից վերցնել բջջային հեռախոսը։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կինը բղավում՝ «Ծնկի արի և ներողություն խնդրիր, հիմա՛ր» և բռունցքով հարվածում դպրոցականի դեմքին:
Միջադեպից հետո երեխայի ծնողները չեն դիմել ոստիկանություն։
Տեսանյութն՝ այստեղ