Պետությունը աջակցություն կցուցաբերի գյուղմթերքի իրացման կազմակերպման հարցում

Պետությունը աջակցություն կցուցաբերի գյուղմթերքի իրացման կազմակերպման հարցում

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախի շրջափակման պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապը և սահմանափակ քանակի բեռնափոխադրումներն իրականացվում են բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, Արցախի Հանրապետության շրջանների բնակիչները զարկ էին տվել գյուղատնտեսությանը և այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք, որը իրացվում է շուկայում:

Գյուղմթերքի իրացումն առավել արդյունավետ կազմակերպելու և գյուղերից շրջկենտրոններ ու մայրաքաղաք տեղափոխելը հեշտացնելու նպատակով պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության և շրջանների վարչակազմերի, պատրաստակամ է ցուցաբերելու առավելագույն աջակցություն:

Այդ գործընթացում խնդիրների առնչվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարներին, այնպես էլ ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը»։