Ռուսաստանը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում Ուկրաինայում

Ռուսաստանը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում Ուկրաինայում

Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար. լրագրողներին հայտնել են պաշտպանության նախարարությունից։

«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար», - հայտնել են նախարարությունից։

Նրանք հավելել են, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները։