Արևմտյան բիզնեսները պատրաստվում են ռուսական շուկա հնարավոր վերադարձին

Արևմտյան հումքային ապրանքների թրեյդերները, ապերահովագրական ընկերությունները և նավագնացության օպերատորները սկսել են ակտիվորեն խորհրդակցել իրավաբանների հետ՝ գնահատելով Ռուսաստանի հետ առևտուրը վերսկսելու հեռանկարներն ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ քննարկումների ֆոնին, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով հարցազրույց տված իրավաբան-խորհրդատուների։
Հրատարակության տվյալներով՝ ընկերությունները աշխատում են այնպիսի սխեմաների վրա, որոնք թույլ կտան նրանց փոխազդել ռուս գործընկերների հետ, եթե Վաշինգտոնը որոշի մեղմացնել սահմանափակումները, սակայն Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան պահպանում են գործող միջոցառումները։
«ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումների տարբերությունը այսօրվա բիզնեսների համար գլխավոր գլխացավանք է», - ասել է «Clyde & Co» իրավաբանական ընկերության ռեգուլյատորային հետաքննությունների ղեկավար Սեմ Թեյթը,