Ռուսաստանը թշնամաբար է տրամադրվա՞ծ․ Փաշինյանի արձագանքը

«Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք մեր գործընկերային հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է սահմանապահ զորքերին, ապա այդտեղ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցված կերպով»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե դատելով արբանյակային լուսանկարներից՝ ՌԴ-ն Մեղրիի մոտակայքում մեծ թափով շինարարություն է իրականացնում, ընդլայնելով սահմանապահ ծառայության տարածքը, ի՞նչ է դա նշանակում, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցը հնչեցնող լրագրողը որակում տվեց՝ Ռուսաստանը վտանգավոր միջնորդ է և թշնամական հարաբերություններ է սկսել Հայաստանի հանդեպ։

«Թշնամական ձևակերպմանը համաձայն չեմ»,-նկատեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։