Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Նիգերիայում ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է նիգերիական Punch թերթը։ Ըստ տվյալների՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը Լագոս-Բադագրի ավտոճանապարհին։
Ավտոբուսի վարորդը ավտոմեքենայից առաջ անցնելիս կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին. Ըստ թերթի՝ Լագոս նահանգի ճանապարհային հսկողության տնօրենը հաստատել է 20 մարդու մահը։ Նա պատմել է, որ ավտոբուսում եղել են նույն ընտանիքի 18 անդամները և նրանց ընկերները, որոնք գնում էին Բենինում ընտանեկան երեկույթի: