Թրամփը հայտարարել է ռուսական ռեսուրսների նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ նշել է, որ Ռուսաստանն ունի մի շարք արժեքավոր ռեսուրսներ, որոնք հետաքրքրում են ամերիկյան տնտեսությանը։ Դրանցից նա առանձնացրել է հազվագյուտ հողային մետաղները, որոնք կարևոր նշանակություն ունեն տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք դիտարկում ենք մի քանի նախագծեր։ Ռուսաստանը մշատ բան ունի. Օրինակ՝ հազվագյուտ հողային տարրերի հսկայական պաշարներ։ Տարածքով այն աշխարհի ամենամեծ երկիրն է, և նրա ներուժը զգալի է։ Վստահ չեմ՝ կկարողանա՞նք համաձայնության գալ, բայց մենք բաց ենք երկխոսության համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ համատեղ նախագծերի իրականացման առանցքային պայմանը Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է։
«Ցանկացած համապարփակ գործարքի առաջին քայլը պետք է լինի պատերազմի ավարտը։ Սա հիմք է հետագա համագործակցության համար»,- նշել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաեւ ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դիտարկում են երկու երկրների միջեւ խոշոր տնտեսական նախագծերի հեռանկարները։