Զելենսկին բղավել է Թրամփի նախարարի վրա ընդերքի համաձայնագրի շուրջ վեճի ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շատ զայրացել է փետրվարի 12-ին Կիևում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպման ժամանակ, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով միջադեպին ներկա աղբյուր։
Հանդիպումը վերաբերել է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրին
Հրատարակությունը նշել է, որ «Զելենսկու պայքարը միջազգային աջակցության համար ամբողջությամբ դրսևորվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացի հետ վերջին հանդիպման ժամանակ» Կիևի գրասենյակից դուրս, «որտեղ լարվածությունը բռնկվեց Ուկրաինայի կարևորագույն ռազմավարական դաշինքի ապագայի շուրջ»:
Հրատարակությունը պնդում է, որ Ուկրաինայի նախագահը իբր բղավել է ամերիկացի նախարարի վրա։ «Նա շատ զայրացած էր»,- Ուկրաինայի նախագահի մասին ասել է ներկաներից մեկը։