«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։