Բելգրադում ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն ռուսական հատուկ գործողության

Բելգրադում ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն ռուսական հատուկ գործողության

Բելգրադի կենտրոնում հանրահավաք է անցկացվել՝ ի աջակցություն Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողության։ Հավաքին սերբերը եկել էին ռուսական դրոշներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարներով, ինչպես նաև Z տառի պատկերներով, որը դարձել է հատուկ գործողության իրական խորհրդանիշը։

Ցուցարարներն աջակցության խոսքեր են բացականչել ու երգեր երգել։

Սերբերը հիշել են  1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Բելգրադի ռմբակոծությունը։ Նրանք այդ իրադարձությունների ժամանակ զոհված երեխաների անուններով և լուսանկարներով պաստառներ են կրել։

Հանրահավաքի ավարտից հետո բազմությունը շարժվել է դեպի ՌԴ դեսպանատուն։